ԱՄՆ-ում 21-ամյա Իսուս Մատան զգալի գումար է վատնել ստրիպտիզ-ակումբում եւ որոշել է կողոպուտ բեմադրել, որ ստիպված չլինի բացատրվել կնոջ առջեւ:
Թեքսաս նահանգի Լա Ֆերիա քաղաքի բնակլիչը 1000 դոլարի չափով հարկային պարգեւ է ստացել: Առանց երկար մտածելու նա գումարը ծախսել է ստրիպ-պարուհիների վրա «Whisper» ակումբում:
Հանգստանալուց հետո նա մտածել է, թե կինը հաստատ կուզենա իմանալ, թե որտեղ են գումարները: Նա դիմել է ոստիկանություն եւ հայտնել, թե իրեն քիչ առաջ կողոպտել են վեց զինված ավազակներ, որոնք իրեն հետապնդել են երկու բեռնատարներով:
Ոստիկանները հետաքննություն են իրականացրել եւ պարզել մատայի սուտը, նրան կեղծ վկայություն տալու մեղադրանք է առաջադրվել:




























