Քրտինքից պատրաստված հակաբիոտիկը կարող է օգնել ձերբազատվել տուբերկուլյոզի  եւ այդ հիվանդության մահացու հարուցիչներից, հայտարարել են Էդինբուրգի համալսարանի մասնագետները:

Հաստատվել է, որ քրտնագեղձերի արտադրած դերմցիդինը, որը մարդու օրգանիզմը պաշտպանում է  բակտերիական վարականերից, ավելի մեծ ազդեցություն ունի, քան սովորական հակաբիոտիկները:

Տարբեր մեթոդների միջոցով գիտնականներին հաջողվել է պարզել, որ դերմցիդինի մոլեկուլյար ուղին անհավանական երկար է, այն ամենի մեծ ներթափանցելիություն ունի եւ  ադապտացվում է օտարածին բակտերիաների եւ սնկերի տարբեր տեսակի բջջային մեմբրաններին:  Դերմացիդինը ակտիվ է տարածված պաթոգենների նկատմամբ (տուբերկուլյոզ, ոսկեգույն ստաֆիլոկոկ): Գիտնականների հետազոտությունը հրապարկվել է «Proceedings of the National Academy of Sciences»-ը: