Չինաստանի կենտրոնական Հուբեյ նահանգի Լաոհեկոու քաղաքում փլուզվել է տարրական դպրոցի շենքը, կան զոհեր եւ վիրավորներ: Տվյալ պահին հաստատվել է չորս երեխայի մահը: Հաղորդվում է նաեւ մեծ թվով վիրավորների մասին, որոնք տեղափոխվել են հիվանդանոց, հաղորդում է vesti.ru-ն:
«Ռոսբալտը» հայտնում է, որ ըստ նախնական տեղեկության, ողբերգությունը տեղի է ունեցել այն պահին, երբ երեխաների մեծ մասը դպրոցի դարպասների մոտ է հավաքվել: Երկաթե դարպասները չեն դիմացել ճնշմանը եւ ընկել են աշակերտների վրա: Դեպքի վայրում աշխատում են փրկարարները:
Sina գործակալությունը հայտնել է, որ երեխաները զոհվել են փետրվարի 27-ի առավոտյան` տարրական դպրոցում երկարատեւ արձակուրդներից հետո սկսված դասերի առաջին օրը` հրմշտոցի հետեւանքով:




























