Հրաձգության նոր դեպք ամերիկյան համալսարանում.  այս անգամ կրակել են  Հարավային Կարոլինա նահանգի համալսարանի հանրակացարանում: Մեկ մարդ վիրավորվել է եւ տեղափոխվել հիվանդանոց: Հանցագործը մեքենայով փախուստի է դիմել:

Այժմ ոստիկանները որոնում են հրաձիգին, հայտնում է rbc-ն` վկայակոչելով  Associated Press-ին: Ենթադրյալ հանցագործի ինքնությունն առայժմ պարզված չէ: Համալսարանի ղեկավարությունն ուսանողներին է դիմել` խնդրելով ժամանակավորապես մնալ հանրակացարանի սենյակներում: Բուհում սովորում է շուրջ ինը հազար ուսանող: 

Ամերիկյան համալսարաններում նմանատիպ դեպքեր հաճախ են տեղի ունենում: Մի քանի նման դեպքերից հետո ԱՄՆ-ի իշխանությունները  վճռել են խստացնել զենք ձեռք բերելու եւ պահելու  կանոնները: