ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Ջոն Բոներն իր գործընկերներին կոչ է արել աշխատանքի ներկայանալ ինչպես հարկն է հագնված: Ինքը Բոները խստորեն հետեւում է Կոնգրեսում ընդունված «դրես-կոդին»:

«Խորհրդարանականները Ներկայացուցիչների պալատի բոլոր նիստերին պետք է ներկայանան գործարար հագուստով, անկախ նրանից, թե որքան կարճ է ձեր ելույթը: Դուք պետք է իմանաք, թե դուք ովքեր եք»,-հայտարարել է Բոները:

Խոսնակը ստիպված է եղել օրենսդիրներին հիշեցնել բարեկրթության կանոններն այն բանից հետո, երբ ավելի ու ավելի շատ կոնգրեսականներ են նիստերին ներկայացել ջինսերով, սվիտերներով եւ անգամ մարզաշապիկներով:

Ինչպես գրում է «ՌԻԱ նովոստին», որպես կանոն կոնգրեսականները ոչ պատշաճ հագուստով ներկայանում են հատկապես երկուշաբթի օրերին, քանի որ Կոնգրես են գալիս միանգամից օդանավից կամ գնացքից: