Նոր Զելանդիայի Օքլենդ քաղաքի մոտակայքում սպիտակ մեծ շնաձուկը հարձակվել է 47-ամյա տղամարդու վրա: Ողբերգական միջադեպը կատարվել  է սերֆինգիստների սիրելի Մուրիվայի լողափում:

Սպիտակ մեծ շնաձուկը հարձակվել է լողորդի վրա, երբ վերջինս ափից բավականին հեռու է եղել: Ճիչեր լսելով՝ ափային փրկարարական ծառայությունը օգնության է հասել եւ կրակել գիշատչին: Սակայն տուժածին չի հաջողվել փրկել, հայտնում է Life News-ը` վկայակոչելով AFP-ին:

7 մետրի հասնող սպիտակ շնաձուկը մարդու համար ամենավտանգավոր տեսակն է: