Բրիտանացի հայտնի ճանապարհորդ, սըր Ռանուլֆ Ֆայնսը, ով Անտարկտիկայով անցնում էր դահուկների միջոցով, ստիպված է եղել դադարեցնել արշավը սառցակալման պատճառով:

68-ամյա Ֆայնսը վնասվածք էր ստացել` դահուկներից ընկնելուց հետո: Ճանապարհորդը մերկ ձեռքերով, մինուս 30 աստիճանին փորձել է սարքել դահուկները եւ սառցակալում ստացել: Այժմ նա սպասում է Հարավային Աֆրիկա տեղափոխվելուն, BBC-ի փոխանցմամբ, դրան խանգարում են եղանակային պայմանները:

Սա Ֆայնսի առաջին սառցակալումը չէ, 2000թ. նա կարոցրել էր ձախ ձեռքի մատները Հյուսիսային բեւեռ արշավի ընթացքում:

Սըր Ռանուլֆը առաջին մարդն է, ով միաժամանակ ոտքով հասել է թե Հյուսիսային, թե Հարավային բեւեռ: Նա ամենածեր բրիտանացին է, ով երբեւէ բարձրացել է  Էվերեստի վրա: 1984թ. Գինեսի գիրքը նրան անվանել էր ներկայումս ապրող «մեծագույն ճանապարհորդը»: