Շվեյցարիայի Մենցնաու քաղաքից ոչ հեռու գտնվող Լյուցեռն քաղաքում Kronospan ընկերության փայտամշակման ձեռնարկությունում կրակոցներ են հնչել:
Ինչպես հաղորդում է Reuters-ը` վկայակոչելով ոստիկանության հայտարարությունը, հրաձգության հետեւանքով մի քանի մարդ է մահացել: Տեղի լրատվամիջոցների փոխանցմամբ` զոհվել է նվազագույնը 3 մարդ, եւս 7-ը ծանր վիրավոր է, հաղորդում է Lenta.ru-ն:
BBC-ն հաղորդում է 5 զոհի մասին, նշելով, որ կրակը բացել են ձեռնարկության ճաշարանում, ընդմիջման ժամանակ:
Դեպքի վայրում աշխատում են տեղի ոստիկանությունն ու բժիշկները: Հրաձգության պատճառները դեռ անհայտ են:




























