Հայերի հանդեպ Ադրբեջանի բոլոր ոճրագործությունները ծիսակարգային էին, նույնիսկ հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանությունը: Այդ մասին այսօր՝ փետրվարի 27-ին սումգայիթյան ծրագրերի վերաբերյալ կլոր սեղանի շուրջ հայտնել է Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի հույների «Պատրիդա» միավորման նախագահ Էդուարդ Պոլատովը:
«Ինձ համար Բաքվում հայոց ցեղասպանությունը սկսվել է դեռեւս 1918թ.` Ադրբեջանի Հանրապետության ձեւավորման օրից: Իսկ 1988թ. ջարդերը ժամանակավորապես դադարեցին դեկտեմբերի 7-ին, երբ ողջ Ադրբեջանը տոնում էր Սպիտակի երկրաշարժը: Դրանից հետո հայերի արտաքսումը շարունակվեց մինչեւ 1990թ. հունվարի 12-ը: Մեր ԱԳՆ-ն լռում է, այն ժամանակ, երբ մեզ մեղադրում են Խոջալուում «ցեղասպանություն» գործելու մեջ», - նշել է Էդուարդ Պոլատովը:
Ըստ նրա՝ հարկ է մտածել, թե ինչու հենց 21-րդ դարում բարձրացվեց Խոջալուի «ցեղասպանության» հարցը: «Ի?նչ նպատակներ են դրանով հետապնդվում: Ինչո?ւ հանկարծ շոշափեցին Խոջալուում մտացածին ցեղասպանության թեման»:
Հիշեցնենք, որ 1988թ. փետրվարի 27-29-ին Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում հայերի զանգվածային ջարդեր էին տեղի ունեցել:




























