Քենիայի արեւելքում, այսօր` փետրվարի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել, որի հետեւանքով զոհվել է 35 մարդ, եւս 20-ը վիրավորվել է:
Նախնական տվյալներով` ավտոբուսի վարորդը մայրաքաղաք Նայորբիից Գարիսա քաղաք ճանապարհին չի կարողացել կառավարել մեքենան, ինչի հետեւանքով այն գլորվել է:
Ոստիկանության ներկայացուցիչը հայտնել է, որ 11 մարդ զոհվել է տեղում, իսկ 24-ը` հիվանդնաոցի ճանապարհին: Եվս 20 վիրավորների տեղափոխել են հիվանդանոց, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»` վկայակոչելով AFP-ն:
Ավտոբուսում գտնվող ուղեւորների ընդհանուր թիվը չի հստակեցվում: Գործակալության փոխանցմամբ` ուղեւորները մեկնում էին Գարիսա` մասնակցելու համընդհանուր ընտրություններին, որոնց արդյունքում պետք է որոշվեն երկրի նախագահը, խորհրդարանի անդամները, տեղական իշխանության մարմինների ներկայացուցիչները:




























