Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը, ավարտելով իր այցը Հնդկաստան, փետրվարի 12-ին մեկնել է Բանգլադեշ:

Թուրքիայի նախագահի ժամանած օդանավակայանում թուրքերենով գրված է եղել «Բարի գալուստ պարոն նախագահ»: Սակայն թուրք լրագրողներին զարմացրել է ընդունելության վայրում տեղադրված Աբդուլլահ Գյուլի բավականին մեծ դիմանկարը, որը Գյուլին այնքան էլ նման չէր, իսկ բեղերն էլ բավականին համեստ ու նոսր էին:

Թուրքական Internethaber-ի փոխանցմամբ` Բանգլադեշի նախագահ Մուհամեդ Զիլուր Ռահմանի կողմից ընդունելության արժանանալուց հետո, Գյուլը կհանդիպի Բանգլադեշի արտաքին գործերի եւ ֆինանսների նախարարների հետ: