Փետրվարի 12-ին Մոսկվայի հյուսիսային շրջանում ադրբեջանցիների միջեւ կազմակերպված զանգվածային կռվի ընթացքում չորս հոգի ստացել են վնասվածքներ։

Ականատեսների վկայությամբ, Կորովինսկի փողոցում գտնվող ավտոկայանի մոտ 10-ից ավելի կովկասցիներ մեծ ծեծկռտուք են սարքել, որի ժամանակ օգտագործել են փայտեր եւ երկաթյա ամրաններ։

Երբ ոստիկանությունը ժամանել է, ավտոկայանում մնացել են միայն տուժածները։ Ադրբեջանի չորս քաղաքացու տեղափոխել են հիվանդանոց գլխուղեղի բաց եւ փակ վնասվածքներով, քթի, երեսի ոսկորների եւ մատերի ջարդվածքներով ։ Նրանք բոլորը ծանր վիճակում են։