Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպելու է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ Կաթար կատարած այցելության շրջանակներում: Ինչպես հաղորդում է թուրքական «Անադոլու» գործակալությունը, հանդիպումն անցնելու է «ԱՄՆ-մահմեդական աշխարհ» համաժողովի շրջանակներում, որը սկսվում այսօր` փետրվարի 13-ին:

Այդ հանդիպման ժամանակ քննարկվելու է իրավիճակը Մերձավոր Արեւելքում եւ Իրանում: Ամենայն հավանականությամբ, չեն շրջանցվի նաեւ հայ-թուրքական, ինչպես նաեւ Հայոց ցեղասպանության հարցը ԱՄՆ Սենատի համապատասխան հանձնաժողովում քննարկելու թեմաները: