Մադրիդի «Ռեալի» նախկին ֆուտբոիլիստը եւ ակումբի պատմության մեջ լավագույն ռմբարկուներից մեկը՝ Ուգո Սանչեսը, հայտարարել է, որ Կրիշտիանու Ռոնալդուն իրեն շատ է նման։

«Կրիշտիանուն շատ նման է ինձ։ Ատելությունը միայն քաջալերում է իրեն։ Նույն կերպ էր նաեւ իմ դեպքում։ Չի կարելի հանդուրժել պաշտպանների կոպիտ խաղը նրա նկատմամբ, այդպիսի ֆուտբոլիստներին անհրաժեշտ է խնայել», — ասել է «Ալմերիայի» նախկին մարզիչը։

Սանչեսը նաեւ ասել է, որ մեծ հույսեր է կապում ազգային առաջնությունում «Արքայական ակումբի» հաղթանակ տոնելու հետ՝ ընդգծելով, որ այս մրցաշրջանում «Ռեալի» եւ «Բարսելոնի» միջեւ տարբերությունը այդքան նկատելի չէ, ինչպես անցյալ տարի։