NEWS.am-ը որոշակի կրճատումներով ներկայացնում է «Independent European Daily Express»-ում հրապարակված «Inter Press Service» լրատվական գործակալության հոդվածը.
Սովետական ամենագնացը կեղտոտ ճանապարհով շարժվում է դեպի ճակատի գիծ: Սա Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ գտնվող երբեմնի ինքնավար մարզի` Լեռնային Ղարաբաղի հերթական մառախլապատ օրն է: Մայրաքաղաք Ստեփանակերտը (բանկչությունը 50 հազ.) գտնվում է 30 կմ դեպի արեւմուտք: Ադրբեջանի մայրաքաղաքը 400 կմ դեպի արեւելք է, իսկ Երեւանը` 350 կմ դեպի արեւմուտք: Տարածաշրջանը բնակեցված է հայերով:
Աղդամ քաղաքն ավերակների մեջ է: Քաղաքը, որը ժամանակին մինչեւ 30 հազ. բանկիչ է ունցել, Խորհրդային Միության տարիներին հայերի եւ ադրբեջանցիների հակամարտության ասպարզ է դարձել: 1936 թ-ին բռնապետ Իոսիֆ Ստալինի կողմից տարածաշրջանը հանձնվել է Ադրբեջանական Հանրապետությանը: Միության փլուզումից հետո մարդիկ պահանջեցին լայն ինքնավարություն Ադրբեջանից: Նրանք Բաքվին մեղադրեցին «ադրբեջանացման» մեջ եւ ցանկացան միանալ անկախ Հայաստանին: Ի վերջո, նրանք հռչակեցին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը, Ադրբեջանն էլ այնտեղ տանկեր ուղարկեց:
1992 եւ1993 թթ. միջեւ ԼՂՀ 70 տոկոսը գրավվել էր ադրեբջանական ուժերի կողմից: Հայերը հակագրոհ են տվել` ետ վերցնելով գրեթե բոլոր կորցրած դիրքերը, առաջ են շարժվել եւ ադրբեջանական տարածքում բուֆերային գոտի են ստեղծել` մի քանի կիլոմետր դեպի խորք գնալով: Ադրբեջանը պահպանել է վերահսկողությունը ոչ մեծ հյուսիսային շրջանի նկատմամբ: Պատերազմը 30 հազ. կյանք է արժեցել եւ միլիոնավոր մարդկանց փախստական դարձրել, որոնք երկու երկրների միջեւ գրեթե հավասար են բաժանվել: Պաշտոնապես պատերազմը երբեք չի ավարտվել, եւ ուժերը տեղակայված են շփման գծում, որը կար 1994թ. հրադադարի ժամանակ:
«Այստեղ մի լուսանկարեք, խնդրում եմ»,-ասում է ԼՂՀ պաշտպանության բանկի լեյտենանտը ճանպարհին: Նա պատիվ է տալիս իր հրամանատարին` 45-ամյա ամրակազմ փոխգնդապետ Արծվիկին: «Ձեր բախտը բերել է: Այսօրվա մառախուղի մեջ դիպուկահար չի լինի: Երեկ նորից կրակեցին մեր զինվորների վրա, սակայն վրիպեցին: Այսօր դիպուկահարներ չկան: Բայց ամեն դեպքում գլուխներդ ցածր պահեք»,-ասում է Արծվիկը:
ԵԱՀԿ Մինսկի խմբի` խաղաղության որոնման փորձերը փակուղի են մտել 2011թ-ին: Գտնվելով քաղաքական անորոշության իրավիճակում, ԼՂՀ ժողովուրդը վերականգնում է Ստեփանակերտն ու լեռներում իր գյուղերը, որտեղ պատերազմի վերքերը նախկինի պես խորն են: Երկու մարտնչող հարեւանների դիմակայության պարագայում նա չունի ոչ դեպի ԵՄ ուղղված Հայաստանի արագ փոփոխվող տնտեսության առավելությունը, ոչ էլ Ադրբեջանի նավթային եկամուտները:
Հակամարտությունն անկարեւոր է դարձել աշխարհի համար: Երբ այն սկսվեց 1980-ականների վերջին, այն օգտագործեցին եւ դիտարկեցին որպես ԽՍՀՄ փլուզման դետոնատոր: ԱՄՆ կոնգրեսը 1989թ-ին եւ ԵՄ խորհրդարանը 1993 թ-ին բանձեւեր են ընդունել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի աջակցության մասին: Երբ փլուզվեց ԽՍՀՄ-ը, քչերն ուշադրություն դարձրեցին այդ մարդկանց:
Այս տարին կարող է որոշիչ լինել: Փետրվարի 18-ին հայերը նախագահի պաշտոնում վերընտրեցին Սերժ Սարգսյանին, թեեւ ոմանք կասկածի տակ են դնում ընտրական գործընթացների արդարությունը:Նա ցանկանում է հարցը լուծել վստահության ամրապնդման «կրեատիվ քայլերով»:
Բաքուն միաժամանակ օգտագործում է իր նավթային հարստությունը, իր հավակնությունների համար միջազգային աջակցության հասնելու համար: Ալիեւը, ով հոկտեմբերին ընտրությունների շեմին է կանգնելու, կարող է ազգային հպարտության քարտը խաղարկելու փորձության տրվել` գնալով ավելի դժգոհ դարձող 10 մլն քաղաքացիների աջակցությունն ստանակու համար: Դա կարող է ադրբեջանական կողմից առավել հարձակողական դիրքորոշման հանգեցնել:




























