Նովոլիպեցկի մետալուրգիական կոմբինատի տնօրենների խորհրդի նախագահ Վլադիմիր Լիսինը գլխավորել է Ռուսաստանի ամենահարուստ անձանց ցանկը՝ «Ֆինանս» ամսագրի վարկածով:
Նրա ունեցվածքը գնահատվում է 18,8 միլիարդ դոլար: Ու թեեւ արդեն երրորդ տարին է նա գտնվում է հարուստ ռուսաստանցիների առաջին եռյակում, ըստ ամսագրի՝ «Լիսինը գորշ ձիուկ է միլիարդատերերի շարքում»:
2008 եւ 2009թ. նա զբաղեցրել է երրորդ տեղը՝ իրենից առաջ թողնելով Օլեգ Դերիպասկային եւ Ռոման Աբրամովիչին, երկրորդ տարում՝ Միխայիլ Պրոխորովին եւ Ռոման Աբրամովիչին:
Ըստ «Ֆինանս»-ի՝ այս անգամ երկրորդ տեղը զբաղեցնում է «Օնեքսիմ» խմբի նախագահ Միխայիլ Պրոխորովը, որի ունեցվածքը գնահատվում է 17,85 միլիարդ դոլար:
Երրորդ հարուստը Ռոման Աբրամովիչն է՝ 17 միլիարդ դոլարով: Նրա ունեցվածքը թույլ կտա լոնդոնյան Chelsea ակումբը պահպանել եւս 100 տարի:
Ռուսաստանի հարուստների տասնյակում են Սուլեյման Քերիմովը (14,5 միլիարդ), Միխայիլ Ֆրիդմանը (14,3), Օլեգ Դերիպասկան (13,8 միլիարդ), Ալիշեր Ուսմանովը (12,4), Բագիտ Ալեքպերովը (10,65), Ալեքսեյ Մորդաշովը (10) եւ Վլադիմիր Պոտանինը (9,95 միլիարդ):




























