Ինչպես նախկինում տեղեկացրել էինք՝ մարտի 3-ին, ժամը 19.30-ին, «Բենթլի» մակնիշի ավտոմեքենան Երեւանի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 76 շենքի մոտ բախվել էր «Նիսսան» մակնիշի ավտոմեքենային, որի ընթացքում նույն վայրում «Կրայսլեր» մակնիշի ավտոմեքենան վրաերթի էր ենթարկել անձը չպարզված 55-60 տարեկան տղամարդու, որը մարմնական վնասվածքներով «Էրեբունի» բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին գիտակցության չգալով մահացել էր:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե ոստիկանները պարզել են մահացու պատահարին զոհ գնացած տղամարդու ինքնությունը՝ 50-ամյա Ավետիս Արզումանյան:

Քննությունը շարունակվում է: