Այսօր` մարտի 6-ին, ժամը 12.00-ի դրությամբ` Հայաստանի տարածքում բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Հայաստանի ԱԻՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ փակ են Սելիմի լեռնանցքը, Բերդ-Ճամբարակ, Շիրակի մարզի Ամասիայի եւ Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջանների միջհամայնքային ավտոճանապարհները, եւ Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն-Մադինա ավտոճանապարհները:
Դժվարանցանելի են Արարատի մարզի Տիգրանաշեն գյուղի ոլորանները, Գեղարքունիքի մարզի Սոթք-Քարվաճառ, Շիրակի մարզի Ամասիա-Կապս, Ամասիա-Ցողամարգ, Վարդաղբուլր-Բավրա, Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանի Գեղարոտ, Բերքառատ, Դերեկ, Շենկանի, Մելիքգյուղ, Միջնատուն, Լեռնապար, Հնաբերդ, Վարդաբյուր գյուղերի ավտոճանապարհները:
Սաստիկ բքի եւ վատ տեսանելիության պատճառով դժվարանցանելի է նաեւ Մեղրի-Քաջարան ավտոճանապարհի 32-40-րդ կմ-ը:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր ավտոմեքենաների համար:
Կատարվում են ճանապարհների մաքրման եւ մշակման աշխատանքներ:
ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է բոլոր վարորդներին զերծ մնալ նշված ճանապարհահատվածներով երթեւեկելուց:




























