Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան մարտի 7-ին կայցելի Հայաստան: Վրաստանի ՊՆ-ից հայտնում են, որ այցի ընթացքում Ալասանիան կհանդիպի Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի: Հնդիպում է նախատեսված նաեւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ:

Ինչպես հաղորդում է «Գռուզիա օնլայնը», այցելության ընթացքում կքննարկվեն երկու երկրների ՊՆ-ների միջեւ համագործակցությանը վերաբերող հարցեր: Դա վերաբերում է ռազմական կրթությանը, պաշտպանական ոլորտի բարեփոխումներին:

Կողմերը կքննարկեն նաեւ 2013-ին պաշտպանական ոլորտում համագործակցությանը վերաբերող հարցերը: