2013 թվականին ընդդիմությունը չի դիմի այն մեթոդներին, որոնք առիթ կդառնան, որպեսզի իշխանություններն ուժ գործադրեն։ Այս մասին, այսօր` մարտի 6-ին, մամուլի ասուլիսին հայտարարել է Հայաստանի առաջին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը։
«Այս անգամ կլինեն բաց ու թափանցիկ բանակցություններ իշխանության հետ, որոնք վարագույներից այն կողմ պայմանավորվածությունների վկայություն չեն թվա», - նշել է Ալավերդյանը։ Ընդ որում նա ընդգծել է, որ Հայաստանի նախագահի նախկին թեկնածուն, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը չի գնա զիջումների, կհրաժարվի ցանկացած պայմանավորվածությունից, եւ այդ առումով գնդակը իշխանության դաշտում է։
«Այսօրվա դրությամբ հենց իշխանություններ են հիասթափեցնում ժողովրդին», - նշել է Հայասանի առաջին օմբուդսմենը։ Ընդ որում Լարիսա Ալավերդյանը հույս է հայտնել, որ իշխանությունները ուժ կգտնեն իրենց մեջ եւ զիջումների կգնան։ «Իսկ եթե ոչ՝ ժողովուրդը կպայքարի», - ասել է Ալավերդյանը՝ ավելացնելով, որ իր կարծիքով Րաֆֆի Հովհաննիսյանի եւ այլ քաղաքական ուժերի ներկայացուցիչների միջեւ խորհրդակցությունները թափանցիկ բնույթ չեն կրում։




























