Ուկրաինայի Դնեպրոպետրովսկի մարզում անպատիժ գործունեություն է ծավալել ադրբեջանական կազմակերպված հանցավոր խմբավորումը: Ռեշատ Իսմայիլովին ու նրա ադրբեջանցի հանցակիցներին առայժմ չեն պատժել զանգվածային դանակահարության, Ուկրաինայի չորս քաղաքացիների մարմնական վնասվածքներ ահսցնելու, խանութներ թալանելու դեպքերը: Այդ մասին UAINFO-ի կայքում գրել է «Շարժում ընդդեմ ապօրինի ներգաղթի» կազմակերպության ներկայացուցիչ Յարոսլավ Դունաեւը:
«Ինչպես չեն թաքցնում կովկասցիները, շնորհիվ դատախազությունում եւ ոստիկանությունում իրենց համերկրացիների, նաեւ «ոսկով բեռնված իշուկը կանցնի այնտեղ, որտեղից չի անցնի բանակը» ասացվածքով իրենց զգում են ինչպես ձուկը ջրում: Չեն թաքցնում նաեւ իրավապահների գինը` 50 հազար դոլար»,- գրումէ նա:
Ադրբեջանցիների կատարած վերջին հանցանքը` պատահական անցորդին ծեծելն ու թալանելը, նույնիսկ չի արձանագրվել ոստիկանությունում:




























