Անհայտ մասնավոր հավաքածու հավաքողն Ավստրալիայում դրամական շրջանառության մեջ կիրառված առաջին կոպեկներից մեկի` այսպես կոչված ծակ դոլարի համար ռեկորդային գումար է վճարել: Նա Նոր Ուելս նահանգում 1813 թվականին ձուլված մետաղադրամի համար վճարել է 508 000 դոլար:

Աճուրդի տներից մեկի աշխատողները հայտարարել են, որ իրենց աչքի առջեւ պատմական իրադարձություն է տեղի ունեցել, քանի որ դա մետաղի համար ռեկորդային գին է:

Հաղորդվել է, որ դրամական  այդ միավորից մեզ հասել է ընդամենը 300 օրինակ:

Ավստրալիայի առաջին մետաղադրամների համար օգտագործվել են իսպանական դոլարները, որոնց վրա եւս անցքեր էին փորված:

Համաշխարհային նախորդ ռեկորդը գրանցվել է  2011 թվականին:Այդ ժամանակ գնորդը վճարել էր 485 000 ավստրալական դոլար: