Մարտի 6-ին Լիտվայի Բելառուսական կազմակերպությունների դաշինքի նախագահ Ռոման Վոյնիցկիին Վիլնյուսի բազմաբնակարանային շենքի նկուղում մահացած վիճակում են գտել:  Տղամարդու դիակը գտել է նրա կինը: 

52-ամյա Վոյնիցկին նաեւ Սկորինիի անվան բելառուսական դպրոցի փոխտնօրենը  եւ Լիտվայի մշակույթի նախարարությանն առընթեր ազգային համայնքների խորհրդի նախագահի տեղակալն էր:

Delfi կայքը հայտնում է, որ տղամարդը կապված է եղել, բերանը՝ սոսնձված: Ըստ նախնական տվյալների՝ տղամարդու մարմնին  խոշտանգումների հետքեր են հայտնաբերվել: Մահվան ստույգ պատճառները կհաստատեն փորձագետները: Ըստ ոստիկանների՝ սպանությունը կենցաղային չի եղել: