Իտալական Պերուջա քաղաքում գործարար Անդրեա Ձամպին գնդակահարել է երկու պետծառայողների, ապա` ինքնասպան եղել: Միջադեպը տեղի է ունեցել այսօր` մարտի 6-ի կեսօրին: 40-ամյա Անդրեա Ձամպին մտել է Պերուջայի կենտրոնում գտնվող պետական հաստատության շենք, բարձրացել 4-րդ հարկ` գոռալով. «Դուք կործանեցիք իմ կյանքը»: Նա ատրճանակից կրակ է բացել շենքում, որի հետեւանքով զոհվել են իրենց աշխատավայրում գտնվող երկու կանայք: Դրանից հետո գործարարը գնդակահարել է նաեւ իրեն, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:
Լրատվամիջոցների փոխանցմամբ` նման քայլի պատճառը եղել է այն, որ պետհաստատությունը հրաժարվել է նրան մոտ 100 հազար եվրոյի վարկ տրամադրել: Տեղի ունեցածի կապակցությամբ, Պերուջայում սուգ է հայտարարվել:




























