23 երկրներում «IKEA» ընկերության ցանցի խանութներում վաճառքից հանվել են նշով տորթերը այն բանից հետո, երբ չինական սահմանին ստուգումների ժամանակ դրանցում աղիքային ցուպիկ է հայտնաբերվել: «Մենք դիմել ենք ՉԺՀ իշխանություններին` լրացուցիչ տեղեկատվության համար»,-հայտնել են կոնցեռնից:
Շվեդական մատակարարի տորթերը հասել են Ավստրալիա, Ավստրիա, Բելգիա, Բուլղարիա, Հունգարիա, Գերմանիա, Դանիա, Իտալիա, Չինաստան, ԱՄԷ, Սլովակիա, Ֆրանսիա, Շվեյցարիա, ինչպես նաեւ Ռուսաստան:
Նախօրեին չինական իշխանությունները հայտնել են, որ ոչնչացրել են «IKEA» շվեդական ընկերության կողմից ներկրված ավելի քան երկու տոննա տորթ, 2,7 տոննա «Nestle» շոկոլադ եւ «Kraft» ընկերության սերուցքային պանիր:




























