Լիդիական Կրեսոս արքայի գանձերի թվին  պատկանող կրծքազարդը, որի արժեքը միլիոնավոր դոլարներ է գնահատավում,  փոխանցվել է Թուրքիայի զբոսաշրջության եւ մշակութի նախարար Օմեր Չելիկին:

Կրծքազարդը, որն ավելի քան  2,5 հազ. տարեկան է,  գողացվել էր թուրքական Ուշակ քաղաքի թանգարանից 2006 թ-ին: Այն փոխարինվել էր կեղծ տարբերակով եւ դուրս էր հանվել երկրից: Թանկարժեք զարդը հայտնաբերվել էր այս տարի` գերմանական Հագեն քաղաքում, հաղորդում է  «ՌԻԱ Նովոստին»:

Կրծքազարդը հայտնի  «Լիդիական գանձերի» մեջ է մտնում, որոնց վրա, համաձայն լեգենդի, հնագույն նզովք կա: Անցած դարի 60- ականներին գանձերի պեղումների յոթ մասնակիցները զոհվել էին, ինչն էլ նման ենթադրությունների տեղիք էր տվել: