Հռոմում ոչնչացրել են Հռոմի Պապի բարձրագույն իշխանության խորհրդանիշներից մեկը` նրա մատանին: Պաշտոնից հեռացած Հռոմի Պապ Բենեդիկտոս XVI-ի մատանին, ոչնչացրել են կտրելու միջոցով, հայտնել է Սուրբ աթոռի տպագրության ծառայության ղեկավար Ֆեդերիկո Լոմբարդին:
Նշենք, որ Վատիկանի առաքելական պալատում Պապի սենյակները նախքան նոր Պոնտիֆիկի ընտրությունը փակվում են եւ կնքվում, հաղորդում է «ԱԻՖ»-ը:
Հիշեցնենք, որ փետրվարի 11-ին Հռոմի Պապ Բենեդիկտոս XVI-ը հայտարարել է գահից հեռանալու իր մտադրության մասին: Փետրվարի 28-ին նա հրաժեշտ է տվել Հռոմի կաթոլիկ եկեղեցու կարդինալներին:




























