Մոլորված ամերիկացի դեռահաս դահուկորդը երկու օր շարունակ կենդանի է մնացել ցրտի եւ սննդի բացակայության պայմաններում:
Մասաչուսեթս նահանգի բնակիչ 17-ամյա Նիքոլաս Ջոյը մոլորվել է Մեն նահանգի «Շաքարային գլուխ» կոչվող սարի վրա, որտեղ նա եկել էր հոր հետ դահուկ քշելու: Նրանք տարբեր ուղղություններով են սահել եւ քամին տղային քշել է այլ ուղղությամբ: Դեռահասը փորձել է վերադառնալ լեռնադահուկային բազա, բայց մառախուղը խանգարել է ճիշտ ընտրել ուղղությունը:
Հասկանալով, որ մոլորվել է, տղան իրեն չի կորցրել եւ ձյունից քոլիկ է պատրաստել, որի ներսը սոճիի ճյուղերով տաքացրել է: Այդ քոլիկում տղան քնել է երկու գիշեր, իսկ ցերեկը փորձել է գտնել ճանապարհը: Նա ոչինչ չի կերել եւ միայն ջուր է խմել, որը գտել է մոտակայքում: Այդ ամենը նա սովորել է «կենդանի մնալ ցանկացած գնով» հեռուստաշոուից:
Տղայի որոնման աշխատանքներին մասնակցել է մոտ 1000 մարդ: Դեռահասին գտել է Ջոզեֆ Փոլ անունով հրշեջը, ով նրան հասցրել է մինչեւ շտապօգնության մեքենան: Մեքենայում Նիքոլասին սպասել են նրա ծնողները:




























