Վրաստանի նախկին նախագահի տղան՝ Ցոնտե Գամսախուրդիան, տեղափոխել է Թբիլիսիի հանրապետական բանտային հիվանդանոց։
Կիրակի օրը նրա փաստաբան Քեթի Բեկաուրին լրագրողներին հայտարարել է, որ ներկայումս նախագահի տղան կոմայի մեջ է։ Ընդ որում, Բեկաուրիի խոսքերով, իր պաշտպանյալի առողջության կտրուկ վատացման մասին իմացել է նախօրեին՝ բանտում ունեցած հավաստի աղբյուրներից։
Բանտի ադմինիստրացիան թույլ չի տալիս փաստաբանին հադիպել Գամսախուրդիայի հետ եւ հրաժարվում է որեւէ շփման մեջ մտնել նրա հետ։
2009 թվականի հոկտեմբերի 27-ից Ցոտնե Գամսախուրդիան գտնվում է նախնական կալանքի տակ։ Նրա նկատամամբ հարուցված է երկու քրեական գործ։ Նա մեղադրվում է հրազենով իր հարեւանին վիրավորելու եւ Ռուսաստանի համար լրտեսությամբ զբաղվելու մեջ։
Դատական նիստը երկու անգամ հետաձգվել է՝ դատավորի հիվանդության պատճառով։
Նշենք, որ ավելի վաղ բանտային հանրապետական հիվանդանոցի ներկայացուցիչը լրագրողներին հայտարարել էր, որ Գամսախուրդիայի առողջական վիճակը կայուն է. «Չնայած նա մի քանի շաբաթ կերակուր չի կերել, սակայն հյութ եւ ջուր խմում է։ Նա գտնվում է բանտային հիավանդանոցում՝ բժիշկների հսկողության ներքո»։




























