Ավինիոնի քրեական դատարանը Ջիհադ անունով երեքամյա տղայի հարազատների գործով նիստը տեղափոխել է ապրիլին: Երեխան ծնվել է սեպտեմբերի 11-ին,  2012թ. այդ օրը երեխան Սորգ քաղաքի մանկապարտեզ էր եկել «Ես ռումբ եմ» եւ «Ջիհադ` ծնված սեպտեմբերի 11-ին» մակագրությամբ շապիկով:

Շապիկի դիզայնը մտածել էր երեխայի հորեղբայրը, որը գաղափարն անվանել էր հումորիստական  եւ ճչացող:
Իր հերթին Սորգի քաղաքապետ Թիերի Լանիոն ծիծաղելի ոչինչ չի տեսել եւ բողոք է ներկայացրել Ավինիոնի դատախազություն, հայտնում է «Միրը»:

Երեխայի մայր Բուհրա Բագուրը հայտնել է, որ Ջիհադի շապիկի մակագրությունը սադրանք չէ, այլ միայն ծննդյան ամսաթիվ եւ անուն: Դատախազը ափսոսանք է հայտնել տղայի հարազատների մոտ խղճի խայթի բացակայության կապակցությամբ եւ դատապարտել երեխայի միջոցով ահաբեկչություն քարոզելը:

Ջիհադի հարազատներին սպառնում է մինչեւ 45 հազար եվրո տուգանք, ինչպես նաեւ մինչեւ հինգ տարվա ազատազրկում: