Իտալիայի Италии Monte dei Paschi di Siena բանկի մամուլի ծառայության ղեկավար Դավիդ Ռոսսին, որի տանը երկու շաբաթ առաջ խուզարկություն է անցկացվել, ինքնասպան է եղել: Ռոսսին ցած է նետվել Սիենա քաղաքկի կենտրոնում գտնվող բանկի շտաբ-բնակարանի պատուհանից: Իտալական լրատվամիջոցների փոխանցմամբ` Ռոսսիի գրասենյակում գրություն են գտել, որտեղ նա նշել է, որ ինչ-որ «վատ» բան է արել:
1472 թվականին Սիենայում հիմնադրված Monte dei Paschi բանկի շուրջ աղմկոտ պատմությունը սկսվել է հուվարի կեսերին, երբ հայտնի է դարձել, որ բանկի ղեկավարությունը վերահսկող մարմնից թաքցրել է վնասների մասին տեղեկատվությունը: Բանկի ողջ ղեկավարությունը հեռացվել է աշխատանքից, իսկ դատախազությունը հետաքննություն է սկսել: Կոնկրետ 51-ամյա Դավիդ Ռոսսիի նկատմամբ հետաքննություն չի իրականացվել, սակայն նրա տանը փետրվարի 19-ին ոստիկանությունը խուզարկություն է անցկացրել, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»` վկայակոչելով Reuters-ը:
Քննությունը Monte dei Paschi di Siena բանկի ղեկավարությանը կասկածում է շուկան մանիպուլացնելու մեջ, ինչպես նաեւ քննում է 2007-ին ավելի քան 9 մլրդ եվրոյով Antonveneta ոչ մեծ բանկը գնելու գործարքի հանգամանքները:




























