Թայվանում մարտի 7-ի առավոտյան 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել, հայտնում է ԱՄՆ-ի երկրաբանական ծառայությունը։

Էպիկենտրոնը կղզու արեւելյան Հուալյան քաղաքից 36 կմ հյուսիս արեւմուտքում  է գտնվել։

Թայվանի սեյսմիկ ծառայության տվյալով՝ ցնցումները զգացվել են կղզու ամբողջ տարածքում, այդ թվում՝ մայրաքաղաքում։ Զոհերի եւ տուժածների մասին լուրեր չկան, գրում է lenta.ru-ն՝ վկայակոչելով AFP-ին։

Թայվանը երկու տեկտոնական սալիկների միացման մոտ է գտնվում, դրա տարածքում պարբերաբար սեյսմիկ երեւույթներ են կատարվում։ 1999թ. սեպտեմբերին  7,6 մագնիտուտ ուժգնությամբ երկրաշարժի հետեւանքով կղզում  գրեթե 2,4 հազար մարդ էր զոհվել։