Վրաստանի միանգամից մի քանի նախարարներ այսօր` մարտի 7-ին նեկայացել են կառավարության նիստին տարբեր վնասվածքներով:
Գյուղատնտեսության նախարար Դավիթ Կիրվալիձեն եկել է ձեռնափայտով, քանի որ վնասել էր ոտքի հանգույցները ֆուտբոլ խաղալիս:
Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար, հայտնի ֆուտբոլիստ Կախա Կալաձեն ոտքի վնասվածք էր ստացել սնոուբորդով սահելիս: Նա նիստի էր ներկայացել կաղալով:
Սփյուռքի հարցերով նախարար Կոնստանտին Սուրգուլաձեն Բակուրիանիի լեռնադահուկային առողջարանում ընկել եւ վնասել էր ձեռքը:
Փախստականների, տեղահանվածների հարցերով նախարար Դավիթ Դարախվելիձեն եկել էր աչքի շուրջ կապտուկով: Լրագրողները պարզել են, որ նա տեսողության հետ կապված խնդիրներ ունի եւ բուժման կուրս է անցնում: Նախարարները տեսնելով իրար, չէին կարողանում զսպել ծիծաղը, իսկ լրագրողներն այս օրն անվանել են կառավարության «սեւ հինգշաբթի»:




























