Ռուսաստանը, ԱՄՆ-ը եւ Ֆրանսիան նոր առաջարկություն են արել Իրանին՝ երկրի ատոմային ծրագրի կապակցությամբ: Այդ մասին, ինչպես հաղորդում է ILNA գործակալությունը, հայտարարել է Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին:
Առաջարկը, ըստ Սալեհիի, գտնվում է քննարկման փուլում, սակայն պաշտոնյան չի բացահայտել մանրամասները:
Ընդ որում, նա հայտնել է, թե Իրանը մի շարք առաջարկներ է ստացել տարբեր երկրներից, երբ սկսել է ուրանի 20 տոկոսանոց հարստացումը:
Սալեհին նաեւ տեղեկացրել է, թե այսօր Նաթանզե ատոմային կենտրոնում շարունակվում է ուրանի մշակման գործընթացը, եւ «անցնում է նորմալ»:
«Դա տեւական գործընթաց է, որի արդյունքում մենք կարող ենք վառելիք ստանալ թեհրանյան ռեակտորի համար»,- նկատել է Սալեհին:




























