Փետրվարի փետրվարի 12-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհրդի նիստ:
Ի թիվս այլ հարցերի՝ խորհուրդը քննարկել եւ ի կատարումն ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի 19.02.2009թ. որոշման՝ ձևավորվել է հանձնաժողով՝ «Տարվա լավագույն դատավոր» և «Տարվա լավագույն դատարան» մրցանակների վերաբերյալ հարցը քննարկելու նպատակով:
Նշենք, որ Հայաստանում բազմաթիվ են դատավորները, որոնք «արժանի» են հավակնելու այդ կոչմանը, բայց, անկասկած, այդ կոչման իրական հավակնորդը Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանն է, որը 2008թ. մարտի 1-ից հետո հասցրել է մի քանի տասնյակ անձանց ազատազրկման դատապարտել՝ առանց մեղադրական որեւէ ապացույցի:



























