Մոսկվայի Նագատինյան դատարանն այսօր` մարտի 11-ին, կալանավորել է քրեական հեղինակություն Լաշա Նիժարաձեին (Լաշա Ծխալտուբսկի): Նիժարաձեին ձերբակալել էին մարտի 5-ին` նրա մոտ 17 գրամ հաշիշ հայտնաբերելով: Նրա նկատմամաբ հարուցվել է քրեական գործ`անօրինականորեն թմրամիջոցներ պահելու համար, որի համար նախատեսվում է մինչեւ երեք տարվա ազատազրկում:

Նիժարաձեն այդ մեղադրանքով արդեն մեկ անգամ դատապարտվել է եւ ազատ արձակվել 2012-ի ապրիլին: Նիժարաձեին 6 ամսով արգելված է եղել լքել Մերձմոսկվայի Դմիտրովի շրջանը, բայց նա բազմիցս խախտել է այդ արգելքը: Ոստիկանները չեն բացառում, որ նա 2012-ի դեկտեմբերին Արաբական միացյալ էմիրություններում մասնակցել է Ասլան Ուսոյանի հակառակորդների խոշոր «գողական հավաքին», որտեղ «թագադրվել է» միանգամից 16 մարդ:

Հիշեցնենք, որ Ասլան Ուսոյանը (Դեդ Հասան) գնդակահարվել է 2013-ի հունվարին` Մոսկվայչի կենտրոնում: Դրանից որոշ ժամանակ անց սպանվել են Ուսոյանի թշնամիներ համարվող Աստամուր Գուլիան եւ Ռովշան Ջանիեւը: