Իսպանական Լինարեսում կայացավ շախմատի սուպերմրցաշարի երրորդ մրցափուլը, որի շրջանակներում հայ գրոսմայստեր Լեւոն Արոնյանն իր ուժերը չափեց Վեսելին Թոփալովի հետ։ Մրցամարտն ավարտվեց ոչ-ոքի։

Հաղթողը ի հայտ չեկավ նաև Վ. Հաշիմով – Ա. Գրիշչուկ և Բ. Գելֆանդ – Ֆ. Վալյեխո զույգերի պարտիաներում։

Մրցաշարային աղյուսակ՝ Գրիշչուկ, Թոփալով՝ 2-ական միավոր, Արոնյան, Վալյեխո՝ 1,5, Հաշիմով, Գելֆանդ՝ 1։

Հաջորդ տուրում միմյանց հետ կմրցեն Գելֆանդ – Թոփալով, Հաշիմով – Արոնյան և Գրիշչուկ – Վալյեխո զույգերը։