Այսօր՝ փետրվարի 16-ին կառավարության նիստերի դահլիճում սկսվել է Երկրապահ կամավորականների միության հերթական 8-րդ համագումարը:

Համագումարի ընթացքում լսվելու է 2006թ-ից ի վեր կատարված աշխատանքի հաշվետվությունը, եւ նախագահ ու վարչություն են ընտրելու: Ընդ որում, ամենայն հավանականությամբ, ԵԿՄ-ն դառնալու է իշխանամետ կառույց:

NEWS.am-ի տեղեկություններով՝ նախագահի պաշտոնում կրկին առաջադրվել է Մանվել Գրիգորյանը:

Նշվում է նաեւ, որ վերջինս վարչության նորընտիր կազմից բացառելու է այն ազատամարտիկներին, ովքեր 2008թ. նախագահական ընտրությունների ժամանակ սատարել են ընդդիմությանը: Դա է փաստում հանգամանքը, որ համագումարին հրավիրված չեն ԵԿՄ փոխնախագահ Մյասնիկ Մալխասյանը եւ վարչության ընդդիմադիր բազմաթիվ անդամներ:

Համագումարին հրավիրված են Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը, Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, Երեւանի փոխքաղաքապետ Տարոն Մարգարյանը եւ այլք: