Հայաստանի խորհրդարանի նախագահ Հովիկ Աբրահամյանը փետրվարի 15-ին շրջանառության մեջ է դրել երկկողմ հարաբերությունների հաստատման հայ-թուրքական արձանագրությունները:

Հիշեցնենք, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը փետրվարի 10-ին Լոնդոնի «Chatham Hօսse»-ում հայտարարել էր արձանագրությունները Ազգային ժողով ուղարկելու իր մտադրության մասին, իսկ փետրվարի 12-ին արձանագրություններն ուղարկվեցին խորհրդարան:

Խորհրդարանի նախագահը արձանագրությունները քննարկելու համար որպես գլխադասային հանձնաժողով է նշանակել ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը, որի նախագահ Արմեն Ռուստամյանը ներկայացնում է արձանագրություններին դեմ հանդես եկող Հայ հեղափոխական դաշնակցությունը։

Ի դեպ, դեռ հայտնի չէ, թե երբ են սկսվելու քննարկումները հանձնաժողովում:

Նշենք, որ ԱԺ «Ժառանգություն» խմբակցությունը խորհրդարանի նախագահին առաջարկել էր արձանագրությունները քննարկել ԱԺ բոլոր հանձնաժողովներում: