Հայաստանում փետրվարի 1-ից 16-ն ընկած ժամանակահատվածում արձանագրվել է խարդախության 60 դեպք, բացահայտվել է 58-ը:

Հայաստանի ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ բացահայտվել է նաեւ նախկինում կատարված նմանատիպ հանցագործության 3 դեպք:

Նույն ժամանակահատվածում արձանագրվել է շորթման 3 դեպք, բացահայտվել է 2-ը, յուրացման կամ վատնման 11 դեպքից բացահայտվել է 10-ը: