Մարտի 14-15-ին Հայաստանի արտաքին գործերի նախարարությունում կայացել է ԱՊՀ մասնակից պետությունների արտաքին գործերի նախարարությունների իրավական ծառայությունների ղեկավարների խորհրդակցական կոմիտեի 14-րդ նիստը` Հայաստանի նախագահությամբ:
Նիստին մասնակցել են Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Ռուսաստանի, ինչպես նաեւ Հայաստանում Ուկրաինայի դեսպանության ներկայացուցիչները:
Կոմիտեն քննարկել է ԱՊՀ գործունեության միջազգային իրավական ասպեկտներին վերաբերող մի շարք հարցեր:



























