Ստրելնայի Կոնստանտինովյան պալատում ընթանում են Ռուսաստանի եւ Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Ալեքսանդր Լուկաշենկոյի բանակցությունները:

Հանդիպման ընթացքում պետությունների ղեկավարները քննարկում են քաղաքական եւ տնտեսական համագործակցության հեռանկարները: Հարցերից մեկը առեւտրի ծավալների ավելացումն է:

Ինչպես հաղորդում է «Ռոսբալտը», բանակցություններից հետո Կոնստանտինովյան պալատում սկսելու է Ռուսաստան-Բելառուս միութենական պետության գերագույն պետական մարմնի նիստը: Դրան մանսակցելու են նաեւ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը, Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն, Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը եւ բելառուս նախարարներ: