ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հերթական այցը կկատարեն տարածաշրջան 2013թ. ապրիլին: Այդ մասին մարտի 15-ին հայտնել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը` ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանյերի հետ հանդիպումից հետո:
Մամեդյարովը նաեւ հայտնել է, թե Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների մակարդակով հանդիպում առայժմ չի նախատեսվում, քանի որ նախ անհրաժեշտ է հստակեցնել օրակարգը:
Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարըհանդես է եղել ԵԱՀԿ ՄԽ ներկայիս կազմի պահպանման համար: Նախկինում Բաքուն քննադատում էր Մինսկի խումբը` առաջընթացի բացակայության համար եւ կոչ անում փոփոխել ձեւաչափը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Իր հերթին Զանյերը նշել է, թե Ադրբեջանը տարածաշրջանի եւ ԵԱՀԿ երկրների շարքում կարեւոր խաղացող է:




























