Լիբիայի Բենգազի քաղաքում հարձակում է տեղի ունեցել ղպտիների եկեղեցու վրա: Մի քանի զինված մարդ ներխուժել են տաճար եւ այրել այն:
Հաղորդվում է, որ հարձակման պահին եկեղեցին դատարկ է եղել, տուժածներ չկան: Լուրջ վնաս հասցվել եկեղեցու ներսի իրերին, այրվել են սուրբ գրքերը:
Սա վերջին երկու շաբաթվա ընթացքում արդեն երկրորդ ակցիան է Լիբիայի ոչ մեծ քրիստոնեական համայնքի դեմ: Նախորդ անգամ ներխուժել էին նույն եկեղեցին եւ ծեծել երկու հոգեւորականների, հաղորդում է НТВ-ն:
Միաժամանակ հարեւան Եգիպտոսում չեն դադարում ցույցերը Լիբիայի դեսպանատան դիմաց: Եգիպտոսի ղպտիները բողոքում են լիբիական բանտում իրենց հավատակցի մահվան դեմ եւ պահանջում են Եգիպտոսից արտաքսել Լիբիայի դեսպանին:




























