NEWS.am-ը ներկայացնում է ամերիկյան «The Hill» պարբերականում հրապարակված ԱՄՆ բանակի ռազմական քոլեջի պրոֆեսոր Սթիվեն Բլանկի հոդվածը` որոշակի կրճատումներով.

Տարածաշրջաններից մեկը, որտեղ ԱՄՆ-ը նոր նախաձեռնությունների կարիք ունի` Հարավային Կովկասն է, քանի որ այնտեղ ի հայտ են գալիս նոր  հնարավորություններ եւ նոր մարտահրավերներ, որոնք լուրջ հետեւանքներ են պարունակում ԱՄՆ շահերի համար: Վաշինգտոնը պետք է գիտակցի, որ այդ տարածաշրջանի կարեւորությունը եւ տեղական միտումները լրջորեն են ազդում Եվրոպայի, ինչպես նաեւ Ռուսաստանի հետ հարաբերությունների վրա:

Այստեղ ներկայանում է երկու հնարավորություն: Առաջինը` Տրանսատլանտյան գազամուղի կառուցումն է: Մյուսը` ռուս-վրացական երկխոսության գործընթացի սկիզբը, անգամ եթե դա շատ փոքր առաջին քայլ է:

Միաժամանակ կան նաեւ լուրջ մարտահրավերներ: Առավել հրատապը` բանակցությունների միջոցով ղարբաղյան հակամարատության լուծմանը հասնելու մեխանիզմների մշակումն ու իրականացումն է: Մոսկվայի թվացյալ բանակցություններն այստեղ ուղղված են միայն անսահամանափակ ժամկետով ռազմաբազների ապահովմանը, ոչ թե խաղաղությանը: Սակայն ԱՄՆ-ը կարող է  միջնորդ դառնալ նման համաձայնագրի համար, ինչպես նաեւ համոզել Թուրքիային բանակցությունների հիման վրա կարգավորման շրջանակում նորմալացնել հարաբերությունները Հայաստանի հետ, դադարեցնել  Հայաստանի շրջափակումը, իսկ Երեւանին տնտեսական հնարավորություններ ընձեռել Եվրոպա հասնելու, ինչի կարիքը նա ունի: Հայաստանն այսօր կորցնում է իր ՀՆԱ-ի մինչեւ 15 տոկոսը  այդ շրջափակման պատճառով:

Ներկայումս ընձեռված հնարավորությունները գիտակցելու անկարողությունը  կարող է միայն մեծացնել այն բանի հավանականությունը, որ այդ տարածաշրջանում անվտանգության մարտահրավերներն անընդունելի են մնում: Եւ ինչպես  2008 թ-ին, բոլորս գիտենք, ինչ է լինում, երբ  թողնում են, որ համարտությունները  ծխան: