Կենդանիների իրավունքների պաշտպանների ուշադրությունը գրավել է շնաձկան մահը: Կենդանին սատկել է մարտի 6-ին, Լոս Անջելեսում Kmart խանութի գովազդային հոլովակի նկարահանումների նախապատրաստման ժամանակ:
Պաշտպանները պնդում են, որ գիշատիչ ձուկը սատկել է անազատության վատ պայմաններոի պատճառով՝ սթրեսից: 1,5 մետրանոց շնաձկանը բերել էին Նյու Յորքից եւ պահել բաց լողավազանում, որտեղ նրանով զբաղվել է մարզիչը, հաղորդում է The Los Angeles Times-ը:
Որոշ ժամանակ անց կենդանին հիվանդության նշաններ է ցույց տվել. նրան սկսել են բուժել թթվածնով եւ ադրենալինով: նույն օրը կենդանին դադարել է կենդանության նշաններ ցույց տալ:
Այս փաստի հետ կապված «Մարդիկ հանուն կենդանիների նկատմամբ էթիկական վերաբերմունքի» կազմակերպությունը (PETA) բողոք է ներկայացրել Հումանիտար վարքի ամերիկյան ասոցիացիային, որի պարտականությունն է հետեւել, որպեսզի «նկարահանումների ժամանակ որեւէ կենդանի չտուժի», հաղորդում է NEWSru.com-ը:
Նշենք, որ նույնիսկ հիմա, երբ շնաձուկը սատկել է, Kmart-ը պահանջել է մեկ այլ շնաձուկ բերել նկարահանումների համար, սակայն գովազդային հոլովակի պրոդյուսերը համոզել է «խաղալիք գետաձի» օգտագործել:




























