Հարավաֆրիկյան հանրապետությունում խոշոր ավտովթար է տեղի ունեցել մայրաքաղաք Քեյփթաունից 120 կմ հեռավորության վրա գտնվող Դե Դուրնս բնակավայրի մոտ:

Ավտոբուսի վարորդը, որում եղել է մոտ 80 մարդ, կորցրել է կառավարումն ու ընկել անդունդը:

Վերջին տվյալներով՝ սարսափելի վթարին զոհ է գնացել 24 մարդ: Վթարի զոհերի թիվը կարող է աճել, քանի որ որոշ ուղեւորներ դեռեւս գտնվում են շրջված ավտոբուսի մեջ՝ ծանր վիճակում: