Պաշտոնական Մինսկը ողջունում է Մաքսային միությունն ու Միացյալ տնտեսական տարածքը ԱՊՀ երկրների հաշվին ընդլայնելու գաղափարը: Այդ մասին հայտարարել է Բելառուսի փոխվարչապետ Վլադիմիր Սեմաշկոն Մոսկվայում ԱՊՀ երկրների միջազգային տնտեսական համաժողովին:
Սեմաշկոն նկատել է,թ ե Բելառուսն ԱՊՀ-ում իր նախագահության ժամանակ կշարունակի միջազգային ասպարեզում համագործակցության իմիջի բարելավման ուղղությամբ աշխատանքը, նաեւ կձգտի խորացնել միավորումը հետխորհրդային հանրապետությունների հետ առետւրատնտեսական, նորարական եւ միջոլորտային համագործակցության ուղղությամբ:
Ըստ Սեմաշկոյի, ԱՊՀ ութ երկրները վեցի համար արդեն ուժի մեջ է մտել Ազատ առեւտրի գոտու ստեղծման պայմանագիրը, «իսկ Տաջիկստանն ու Ղրղըզստանը պետք է արագացնեն աշխատանքը պայմանագրի վավերացման ուղղությամբ»: Սեմաշկոն նշել է, թե Բելառուսը դեմ չէ այդ երկու երկրների անդամակցությանը Մաքսային միությանն ու Միացյալ տնտեսական տարածքին:
Նշենք, որ մարտի 15-ին Մոսկվայում կայացել է ԱՊՀ Տնտեսական խորհրդի նիստը, եւ մեկնարկել է Մոսկվայում ԱՊՀ երկրների միջազգային տնտեսական համաժողովը:




























