ԱՄՆ Դաշնային ու Միսսուրի նահանգի իշխանությունները ձերբակալել, մեղադրանք են ներկայացրել եւ դատարան են կանչել Միսսուրի նահանգի ավելի քան 100 բնակչի, ինչպես նաեւ ութ այլ նահանգներում բնակվող անձանց՝ վեսլոնոսների (ձկան տեսակ, որն ունի սեւ ձկնկիթ) եւ նրա ձկնկիթի անօրինական վաճառքի համար:
Ըստ «The Kansas City Star»-ի, ձկնկիթը նախատեսված է եղել ամերիկյան եւ համաշխարհային ձկնկիթի շուկայի համար: Քանի որ բելուգան ավելի դժվար հասանելի է դառնում՝ Կասպից ծով չափազանց շատ անցնելու պատճառով, աշխարհն իր հայացքն ուղղել է Միսուրիի վրա, որպես ձկնկիթի պոտենցիալ աղբյուր:
Երկու տարի առաջ Ուորսոյի բնակիչները համապատասխան մարմիններին հայտնել են հնարավոր որսագողության մասին: Հետաքննության արդյունքում հարուցվել է միմյանց հետ կապ չունեցող չորս դաշնային գործ՝ ութ հոգու հանդեպ:
34-ամյա Բոգդան Նահապետյանը գրավել է իշխանությունների ուշադրությունը, երբ պոտենցիալ գնորդին առաջարկել է այնքան քանակությամբ վեսլոնոսի ձկնկիթ, որքան կարող էին ապահովել նրա աղբյուրները: «Ոչ մի սահմանափակում չկա»,– ասել է Նահապետյանը Ուորսոյի մի վաճառողի: Դատախազները հաստատել են, որ Նահապետյանը Հայաստանի քաղաքացի է, ում անձնագրում 17 տարվա հնության ժամկետանց վիզա է եղել, ենթադրվել է, որ աշխատել է Նյու Ջերսի նահանգի Վայնլենդ քաղաքի մթերային խանութի սեփականատեր 42-ամյա Պյոտր Բաբենկոյի հետ:
Դատախազները նաեւ մեղադրանք են ներկայացրել Կոլորադոյի այլ չորս տղամարդկանց հանդեպ՝ Ավրորայից 51-ամյա Արկադի Լվովսկիի եւ 48-ամյա Ֆելիքս Բարավիկի, Սենտենիալայից 46-ամյա Դմիտրի էլիչեւի եւ Լոն Թրիից 46-ամյա Արթուր Մահտեսյանի հանդեպ նման դաշնային խախտումների համար: Բոլորը, ում գործի շրջանակում մեղադրանք է հարուցվել, բացառությամբ Բաբենկոյի՝ ձերբակալվել են:




























