Ֆրանսիական լրատվամիջոցները երկրի նախկին առաջին տիկին Կարլա Բրունի-Սարկոզիի նոր երգերից մեկում ծաղր են նկատել Ֆրանսիայի ներկա նախագահ Ֆրանսուա Օլանդի հասցեին:
«Պինգվին» անունը կրող երգում կան այսպիսի տողեր. «Ոչ՝ տգեղ, ոչ՝ գեղեցիկ պինգին, ոչ՝ բարձր, ոչ՝ ցածր, ոչ՝ սառը, ոչ՝ տաք, ոչ՝ այո, ոչ՝ ոչ»:
Թվում է, թե այստեղ որեւէ ակնարկ չկա ուղղված Օլանդին, սակայն լրագրողները զուգահեռ են անցկացրել ու հիշել, որ նախընտրական քարոզարշավի ժամանակ հենց Օլանդին էին անվանում «պարոն ոչ՝ այո, ոչ՝ ոչ», հաղորդում է Novostimira.com-ը:
Ինքը՝ Ֆրանսուա Օլանդը դեռեւս որեւէ մեկնաբանություն չի տվել այս առիթով:




























